Շերը և նրա սիրելին՝ Ալեքսանդր «Էյ Էյ» Էդվարդսը, համբուրվել են Կաննի «amfAR Cinema Against AIDS»-ի կարմիր գորգին: 78-ամյա երգչուհին թափանցիկ, սև զգեստը համադրել էր մուշտակի հետ: Իսկ 38-ամյա Ալեքսանդրը նախընտրել էր դասական կոստյում՝ սպիտակ վերնաշապիկով:

Հիշեցնենք, որ զույգը հանդիպում է 2022 թվականից: Վերջերս Շերը խոստովանել էր, որ իրեն դուր են գալիս երիտասարդ տղամարդիկ, քանի որ իր տարիքի բոլոր տղամարդիկ կյանքից արդեն հեռացել են:


