Հոկտեմբերի 15-ին Բրուքլինում կկայանա «Victoria’s Secret»-ի ցուցադրությունը, որտեղ ելույթ կունենա նաև Շերը: 2018 թվականից հետո սա կլինի «Victoria’s Secret»-ի առաջին շոուն: Հարթակով կքայլեն Ջիջի Հադիդը, Թայրա Բենքսը, Պալոմա Էլսեսերը և այլ մոդելներ: «Սա կանանց աշխարհն է: Չէինք կարող ցուցադրություն կազմակերպել առանց նորաձևության մոր՝ Շերի: Շատ ուրախ ենք, որ նա ելույթ կունենա «Victoria’s Secret»-ի շոուին: Այդ օրը նա միայնակ չի լինի, սպասեք ավելիին»,- նշված է ամերիկյան ապրանքանիշի հայտարարությունում: