Logo

«Շազամ․ Աստվածների զայրույթը» առաջին հանգստյան օրերին հավաքել է ընդամենը 30,5 միլիոն դոլար

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:42 / 22.03.2023Ռեժիսորներ
null

DC-ի կինոկոմիքս «Շազամ․ Աստվածների զայրույթը» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հայտնվելուց հետո առաջին հանգստյան օրերին վաստակել է 30,5 միլիոն դոլար: Այս արդյունքը զիջում է նույնիսկ ամենահամեստ կանխատեսումներին. ի սկզբանե կանխատեսվում էր, որ ֆիլմի մեկնարկային գումարը կկազմի 35-40 միլիոն դոլար, գրում է ScreenCrush-ը։

Նաև ֆիլմի հավաքած գումարը զգալիորեն զիջում է օրիգինալ «Շազամին», որը 2019-ին կինովարձույթում հայտնվելուց հետո առաջին հանգստյան օրերին հավաքել է 53,5 միլիոն դոլար (ֆիլմը, ընդհանուր առմամբ, վաստակել է 366,1 միլիոն դոլար):

Երկրորդ «Շազամ»-ի սյուժեն պատմում է այն մասին, թե ինչպես են Բիլլի Բաթսոն անունով տղան և նրա հարազատները (որոնք կարող են սուպերհերոսների վերածվել «Շազամ» բառն ասելով) դիմակայում Ատլանտի դուստրերին, որոնք մտադիր են օգտագործել զենքեր, որոնք կարող են ոչնչացնել աշխարհը:

Դևիդ Սանդբերգի ֆիլմում նկարահանվել են Զաքարի Լիվայը, Աշեր Էնջելը, Ջեք Դիլան Գրեյզերը, Ռեյչել Զեգլերը, Լյուսի Լյուն և Հելեն Միրրենը։

fastnews-ads-banner