Logo

Դոնալդ Թրամփի 18-ամյա ժառանգորդը հիացրել է շատերին

13:17 / 22.01.2025Լուրեր
null

Լրագրողները 78-ամյա Դոնալդ Թրամփին կնոջ՝ Մելանյայի և որդու՝ Բարոնի հետ Վաշինգտոն մեկնելիս ֆիքսել են ինքնաթիռի թեքահարթակի վրա։ 

Համացանցի օգտատերերը ընդգծել են Բարոնի լրջությունը. «Նա շատ նման է իր մորը. գեղեցիկ և հազվադեպ է զգացմունքներ ցուցաբերում», «Պարզ է, որ նրան դաստիարակում են որպես քաղաքական գործիչ կամ գործարար»,- գրել են շատերը։ 

Թրամփը հինգ երեխա ունի. 47-ամյա Դոնալդ կրտսերը, 43-ամյա Իվանկան և 41-ամյա Էրիկ Ֆրեդերիկը ծնվել են Չեխոսլովակիայից մոդել Իվանայի հետ քաղաքական գործչի առաջին ամուսնությունից։ Միությունը գոյատևել է 1977 թվականից մինչև 1992 թվականը։

Ամուսնալուծությունից մեկ տարի անց Թրամփն ամուսնացել է Մարլա Մեյփլսի հետ, որը 1993 թվականին ունեցել է դուստր Թիֆանիին։ Ամուսնությունը խզվել է 1999 թվականին։

2005 թվականին քաղաքական գործիչն ամուսնացել է սլովենացի մոդել Մելանյա Կնավսկի հետ, որն իրենից փոքր է 24 տարով։ 2006 թվականի մարտի 20-ին Մելանյան որդի է ունեցել, ում անվանել են Բարոն Ուիլյամ։

fastnews-ads-banner