Logo

Շառլ Ազնավուրին նվիրված «Jamais» երգը՝ հայ և ֆրանսիացի երգիչների կատարմամբ (տեսանյութ)

23:14 / 10.12.2024Լուրեր
null

Տեղի է ունեցել մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Jamais» («Երբեք») երգի և տեսահոլովակի փակ նախադիտումը: Խոսքերի հեղինակը Բատիստ Ֆոմերն է, երաժշտությանը՝ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը: Նախագծում ընդգրկված է 10 հայտնի արտիստ Ֆրանսիայից և Հայաստանից՝ Հելեն Սեգարա, Ժուլիեն Դասեն, Ջուլիանա Գրիգորյան, Սոնա Ռուբենյան, Գևորգ Հակոբյան, Մաշա Մնջոյան, Աննա Խաչատրյան, Արամ MP3, Հովհաննես Այվազյան և Էրիկ Կարապետյան:

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի խոսքով՝ երգը գրվել է Շառլ Ազնավուրի մահից մի քանի ամիս անց, երբ կոմպոզիտորը կարդացել էր նրա պատմություններից մեկը: «Այդ պատմությունն ինձ խորապես ոգեշնչեց։ Հասկացա, որ այն կարող է միշտ ոգեշնչման ու չհանձնվելու աղբյուր լինել արվեստագետների համար: Այստեղից էլ ծնվեց «Jamais» երգը։ Ամեն ինչ պետք է լիներ լայն և ընդգրկուն՝ ինչպես Շառլ Ազնավուրի արվեստն ու փիլիսոփայությունը: Այս երգը չէր կարող սահմանափակվել մեկ երգչի կատարմամբ: Այստեղ խտացված է իմ ամբողջ սերն ու ակնածանքը նրա արվեստի, կերպարի ու մեծության հանդեպ՝ հարգանքի տուրք տալով իրական հայի ազնվագույն տեսակին», - ասել է Շուշան Սարգսյանը:

Գործիքավորումն իրականացվել է Ֆրանսիայում, ձայնագրման և նկարահանման աշխատանքները՝ Հայաստանում և Ֆրանսիայում:

 

fastnews-ads-banner