Logo

Շառլ Ազնավուր. «Մորս ամբողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ»

16:50 / 24.04.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Ազնավուր» հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է աշխարահռչակ շանսոնյեի հիշողությունները.

«Մորս ամբողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ՝ հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։ Հայրս նույնպես այդ ժամանակ Թուրքիայում էր, և այդպես էլ հանդիպեցին։ Հայրս ռուսական անձնագիր ուներ, ինչը նրանց թույլ տվեց փախչել։ Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել, հալածվել են, կրակոցների պատճառով չեն կարողացել նավ բարձրանալ։ Նրանք այլ գաղթականների հետ փախել են Սալոնիկ, ապա ժամանել Ֆրանսիա: Նրանք իրական Ցեղասպանություն չեն ապրել։ Նրանք այն ապրել են իրենց սրտերում, իրենց ընտանիքներում։ Եթե հայրս ու մայրս Թուրքիայի նույն շրջանից լինեին, միգուցե լացուկոծն ավելի շատ լիներ, բայց ես ունեի մի շատ տխուր մայր եւ մի շատ լավատես հայր։ Մայրս միշտ արտասվում էր, երբ հիշում էր ծնողներին։ Նա արտասվում էր, հայրս ծիծաղում։ Սրանք իսկական մարդկային կատակերգության երկու դիմակներն էին։ Դրա համար էլ մենք ոչինչ չիմացանք, սովորեցինք լավատես լինել, գոյատեւել»: 

fastnews-ads-banner