Շակիրան պատմել է, թե ով է իրեն աջակցել Պիկեից բաժանվելուց հետո։ Ըստ «Rolling Stone»-ի՝ դժվարին ժամանակահատվածում իրեն աջակցել է «Coldplay»-ի մենակատար, Գվինեթ Փելթրոուի նախկին ամուսին Քրիս Մարտինը։ «Նա ամեն օր այցելում էր ինձ՝ տեսնելու, թե ինչպես եմ։ Ամեն օր քաջալերում էր ինձ՝ ուղարկելով հուսադրող նամակներ: Նա մարդ է, ով կյանքը տեսնում է այլ ակնոցով, զգայուն է և ապրումակցում է այլ մարդկանց»,- նշել է կոլումբիացի երգչուհին։


