Logo

Շակիրան մեղադրվում էր միլիոնավոր եվրոների եկամուտից հարկեր չվճարելու համար

15:14 / 13.05.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Իսպանական դատարանը դատախազների առաջարկությամբ ժամանակավորապես դադարեցրել է փոփ աստղ Շակիրայի՝ հարկային խարդախության գործով հետաքննությունը, հայտնում է euronews.com-ը։ Գործը փակվել է ապացույցների բացակայության պատճառով:

Կոլումբիացի երգչուհու նկատմամբ հետաքննություն էր անցկացվում օֆշորային ընկերության միջոցով 2018 թվականին 6,7 միլիոն եվրոյի եկամուտներից հարկեր չվճարելու համար: Երգչուհին հերքել է իր մեղքը:

Չորեքշաբթի ՝ մայիսի 8-ին, նահանգային դատախազները, որոնք գործը բացել էին 2023 թվականի հուլիսին, խորհուրդ տվեցին այն կարճել՝ վկայակոչելով խարդախության մտադրության ոչ բավարար ապացույցները:

«Ոչ մի ցուցում չկա, որ Շակիրան գիտակցաբար և կամովին բաց է թողել հարկային նշանակություն ունեցող տեղեկատվությունն ու փաստաթղթերը», - ասվում է դատարանի հայտարարության մեջ:

Եթե ​​մեկ շաբաթվա ընթացքում որոշումը չբողոքարկվի դատախազների կողմից, այն վերջնական կդառնա։

Շակիրան, որի ամբողջական անունն է Շակիրա Իզաբել Մեբարակ Ռիփոլ, մինչև 2022 թվականն ապրել է Բարսելոնայում իր նախկին զուգընկերոջ՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի և երկու երեխաների հետ։

Զույգի բաժանումից հետո Շակիրան տեղափոխվել է Մայամի, ԱՄՆ։

 

fastnews-ads-banner