Logo

Սևանում հայտնաբերել են ջրահեղձ եղած Անահիտ Մնացականյանի դին

14:15 / 03.06.2024Լուրեր
null

Հունիսի 3-ին, 2 օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում ջրասուզակները Սևանա լճում, ափից 65-70 մետր հեռավորության վրա, 4 մետր խորությունից հայտնաբերել են ջրահեղձ եղած Անահիտ Մնացականյանի դին: Դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան։ Իրականացվում է նախաքննություն։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: 

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 1-ին, ժամը 11։15-ին, Սևանա լճում հանգստյան գոտիներից մեկի անվտանգությունից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ հանգստացող Ա․ Մնացականյանի շորերը և իրերը հայտնաբերվել են լճի ափին, իսկ ինքը տարածքում չէ։ 2024թ․ հունիսի 1-ին, անհայտ կորելու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Անահիտ Մնացականյանը Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ է: Մասնագիտությամբ՝ կոմպոզիտոր։ 

 

fastnews-ads-banner