Logo

Հրապարակվել է «Սև հովազ. Վականդա ընդմիշտ» ֆիլմի սաունդթրեքը, որը գրել է Ռիհանան

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:35 / 28.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Սև հովազ.վականդա ընդմիշտ-ֆիլմ

Երգչուհի Ռիհանան YouTube-ում տեղադրել է իր նոր՝ «Lift Me Up» երգը, որը դարձել է «Սև հովազ. Վականդա ընդմիշտ» ֆիլմի սաունդթրեքը։

Սա Ռիհանայի առաջին երգն է 6 տարվա դադարից հետո։ Այն նվիրված է Չեդվիկ Բոուզմանի կյանքին և ժառանգությանը, որը մարմնավորում էր «Սև հովազին»։ Դերասանը կյանքից հեռացել է 2020 թվականին:

Երգն ունի բառերի մի քանի տարբերակ, որոնցից մեկը Վականդայի բնակիչների լեզվով է։ Երգչուհին այն գրել է ֆիլմի կոմպոզիտոր Լյուդվիգ Գորանսոնի, ռեժիսոր Ռայան Քուգլերի և երգչուհի Tems-ի հետ։

fastnews-ads-banner