Ֆրանսիական France 2 հեռուստաալիքը եթեր է հեռարձակել չորս մասից բաղկացած «Mitterand Confidentiel» սերիալը, որտեղ Գորբաչովի դերում նկարահանվել է հայտնի ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը։ Ֆլմը նվիրված է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանին:
Ֆրանս-բելգիական քաղաքական դրամայի ռեժիսորն Անտուան Գարսոն է, իսկ սցենարի հեղինակը՝ Ստեֆան Պանետը:

Սերժ Ավետիքյանն ֆիլմից մի հատված ներկայացրել է իր ֆեյսբուքյան էջում և կից գրել.
«Բավականին հուզիչ տեսարան, հատկապես այն պատճառով, որ նրանց մտերիմ զրույցները Լաշում՝ Միտերանի տանը, նախանշում են այն, ինչ մենք այսօր ապրում ենք աշխարհաքաղաքական առումով…»:


