Logo

«Սերը ԴԱ մի հրաշք է», «Կապույտը ԴԱ իմ սիրած գույնն է». մակաբույծ բառեր, որ փչացնում են հայերենը

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 30.08.2018ՄՇԱԿՈՒՅԹ
f59ca116569b09 59ca116569b46 2 - «Սերը ԴԱ մի հրաշք է», «Կապույտը ԴԱ իմ սիրած գույնն է». մակաբույծ բառեր, որ փչացնում են հայերենը

Փոփոխությունը դա կարևոր բան է:

Խնձորը դա իմ սիրած միրգն է:

Ի՞նչն է սխալ այս նախադասություններում:

Հայերենում հաճախ ենթակայից հետո անհարկի ավելացնում են «դա» դերանունը։ Օրինակ՝ ասում են՝ «Փոփոխությունը դ̶ա̶ կարևոր բան է», «Խնձորը դ̶ա̶ իմ սիրած միրգն է», «Սահմանադրությունը դ̶ա̶ մայր օրենքն է» և այլն։ Այս «դա»-ն հայերենին անցել է ռուսերենից՝ շարահյուսական պատճենման միջոցով (яблоко – это мой любимый фрукт), սակայն հայերենում դրա գործածությունը միանգամայն ավելորդ է, քանի որ նախադասությունը ենթակա արդեն ունի։ Ուրեմն պետք է ասել՝ «Փոփոխությունը կարևոր բան է», «Խնձորը իմ սիրած միրգն է», «Սահմանադրությունը մայր օրենքն է» և այսպես շարունակ:

Աղբյուր՝ Լեզվի կոմիտե

Կարցադեք նաև՝

Վաղորդայն — վաղորդյան. կա՞ տարբերություն այս բառերի միջև [բացատրություն]

Բազմիցս – բազմիցս անգամ. ո՞րն է ճիշտ

Հավակնոտ — հավակնորդ. որը որտեղ և երբ կիրառել

Բացօթյա՞, թե՞ բացօդյա [բացատրություն]

Մեղանչել = մեղք գործե՞լ, թե՞ զղջալ [բացատրություն]

Բանը կայանում է նրանում. բանն այն է… որ այսպես ասելը սխալ է

Հուսով — հուՅսով. որը որտեղ ու երբ կիրառել

Հանձին — հանձինս. որը ինչպե՞ս ու որտե՞ղ գործածել

Հրատարակել — հրապարակել. որը ո՞րտեղ ու ե՞րբ օգտագործել

Անձիք – ԱնձիՆք. ո՞րն է ճիշտը

Վերաբերել – վերաբերՎել. ո՞րը որ դեպքում է ճիշտ կիրառել

 


fastnews-ads-banner