Amazon-ը հրապարակել է «Մատանիների տիրակալը. Ուժի օղակները» (The Lord of the Rings: The Rings of Power) սերիալի առաջին եթերաշրջանի վերջին ութերորդ դրվագի թրեյլերը: Տեսանյութը հասանելի է Prime Video հոսքային ծառայության յութուբյան ալիքում։
Թրեյլերը ցուցադրում է կադրեր արդեն թողարկված դրվագներից: Սակայն ակնարկվում է նաև Սաուրոնի հայտնվելու, ինչպես նաև օղակների պատրաստման, «Մորդորի վերելքի և հերոսների անկման» մասին։
Սեզոնի վերջին դրվագը Prime Video-ի եթերում կլինի հոկտեմբերի 14-ին։
«Մատանիների տիրակալը. Ուժի օղակները» սերիալի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների տիրակալը» ֆիլմերի իրադարձություններից մի քանի հազար տարի առաջ: Այժմ ընթանում են շոուի պլանավորված հինգ սեզոններից երկրորդի նկարահանումները: