Սելին Դիոնն ու Լեդի Գագան կերգեն Օլիմպիական խաղերի բացմանը: «The Independent»-ը գրում է, որ երգչուհիները միասին կկատարեն Էդիթ Պիաֆի «La Vie en rose» երգը։ Նրանք արդեն ժամանել են Փարիզ և փորձել երգի իրենց տարբերակը: Հիվանդության պատճառով կանադացի երգչուհին Լաս Վեգասի իր տնից մասնավոր օդանավով է ժամանել Փարիզ: Նա կբնակվի Ելիսեյան դաշտերի հյուրանոցներից մեկում։ Ելույթի համար նրան կվճարեն 2 մլն դոլար։
2024 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 26-ին Սեն գետում։ Նախատեսվում է, որ միջոցառումը կլինի Ֆրանսիայում երբևէ անցկացված ամենամեծ իրադարձություններից մեկը: Սպասվում է, որ խաղերը դիտելու է աշխարհի բնակչության կեսից ավելին՝ մոտ 4 միլիարդ հեռուստադիտող:


