Logo

Սելենա Գոմեսը Կաննի կինոփառատոնում ճանաչվել է «Լավագույն դերասանուհի»

13:45 / 28.05.2024Լուրեր
null

Սելենա Գոմեսը Կաննի կինոփառատոնում ճանաչվել է «Լավագույն դերասանուհի»՝ «Էմիլիա Պերես» ֆիլմում դերակատարման համար: Ըստ NME-ի՝ ֆիլմը երաժշտական ​​քրեական կատակերգություն է, որն արժանացավ այս տարվա ամենաերկարատև ծափահարություններից մեկին: «Շնորհակալություն Կաննի կինոփառատոնին և ամբողջ ղեկավարությանը»,- գրել է Սելենան ինստագրամում։ Նա նաև հրապարակել է Գրետա Գերվիգի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ ռեժիոսորն ասում է. «Այս ֆիլմը փոխգործակցություն է քույրերի միջև, որոնք այնքան տարբեր են, բայց մշտապես խաղում են իրար հետ: Այնպիսի զգացողություն կար, որ բոլորը փայլում էին և բոլորը մեկ ամբողջություն էին։ Ես կարծում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը նշանավոր է, միասին ևս նրանք հիասքանչ են»։ 

fastnews-ads-banner