Logo

Սելենա Գոմեսը խոստովանել է, որ դժվար թե կարողանա երեխա ունենալ

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:48 / 04.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Rolling Stone-ին տված նոր հարցազրույցում Սելենա Գոմեսն անկեղծացել է. Երգչուհին առաջին անգամ խոստովանել է, որ դժվար թե կարողանա երեխա լույս աշխարհ բերել։

Աստղը հիշել է, թե ինչպես է մի անգամ այցելել հղի ընկերուհուն, իսկ հետո լաց լինելով նստել իր մեքենան և մտածել, որ երկբևեռ խանգարման համար օգտագործվող դեղերի պատճառով, ամենայն հավանականությամբ, չի կարողանա երեխա ունենալ: Երգչուհու խոսքով՝ ինքը շատ է ցանկանում մայր դառնալ, ուստի ամեն ինչ կանի, որպեսզի երեխա ունենա։ «Ինչպես էլ լինի, ես պետք է երեխաներ ունենամ», - ասել է Սելենան:

Բացի այդ, Գոմեսը խոսել է 2018 թվականին ունեցած փսիխոզի մասին։ Աստղն ասել է, որ լավ չի հիշում այդ ժամանակահատվածը։ Նա մի քանի ամիս պարանոյիկ վիճակում է անցկացրել բժշկական հաստատությունում: Աղջիկը հավելել է, որ այդ պահին չի վստահել մարդկանց։ Սելենայի վիճակի բարելավումից հետո նրա ընկերները խոստովանել են, որ պարզապես չեն ճանաչել նրան։

 

 

fastnews-ads-banner