Սարիկ Անդրեասյանն ու Լիզա Մորյակը նշել են ամուսնության 6-ամյակը: Օրվա առթիվ ռեժիսորը ինստագրամում հրապարակել է կնոջ հետ լուսանկարներ և գրել. «Արևս, բռնելու եմ քո ձեռքերը ու բռնվելու եմ քեզնից ամբողջ կյանքում: Սիրում եմ աներևակայելի: Շնորհակալ եմ, որ քեզ ունեմ: Քո Սարիկ»:
Ամուսնության 6-ամյակի կապակցությամբ Անդրեասյանը կնոջը մեքենա է նվիրել: Լիզան հրապարակել է նոր մեքենայի տեսանյութն ու գրել. «Շնորհավո՜ր, սիրելի ամուսին»:
Հիշեցնենք, որ 39-ամյա Սարիկ Անդրեասյանը 28-ամյա Լիզա Մորյակին ամուսնության առաջարկություն է արել 2022 թվականին՝ օդանավում: 2022-ի տարեվերջին զույգն ամուսնացել է: Նրանց դուստրը ծնվել է նախորդ տարվա փետրվարին: