Logo

Սարիկ Անդրեասյանն ու Լիզա Մորյակը սպասում են իրենց երկրորդ երեխային

12:46 / 18.11.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Սարիկ Անդրեասյանն ու Լիզա Մորյակը կիսվել են ուրախալի լուրով՝ շուտով զույգը երկրորդ երեխան կունենա։ 

«Մեկ գաղտնիքը երկուսն է պահանջում, բայց կան գաղտնիքներ, որոնք ուզում ես կիսվել: Մայրիկ և հայրիկ լինելը մեծ երջանկություն է և մեծ պատասխանատվություն, որին մենք պատրաստ ենք և որից մեծ հաճույք ենք ստանում։ Բոլոր հաջողությունները, հաղթանակները և սերն ավելի խորը նշանակություն են ստանում, երբ երեխաները մոտ են: Սպասում ենք քո լույս աշխարհ գալուն, մեր արդեն սիրելի փոքրիկ», - ասվում էր հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարին Լիզան լույս աշխարհ է բերել Անդրեասյանի դստերը, որին տվել են գեղեցիկ անուն՝ Էլիզաբեթ։ Իր առաջին ամուսնությունից ռեժիսորն ունի նաև որդիներ՝ Մարկը և Մարտինը։

fastnews-ads-banner