«Սարդ-մարդը. Տիեզերքների սարդոստայնը» անիմացիոն ֆիլմը վարձույթում վաստակել է $390 միլիոն, ինչը գերազանցում է 2018 թվականին թողարկված «Սարդ-մարդը. Տիեզերքների միջով» ֆիլմի ընդհանուր գումարը (384 միլիոն դոլար), հայտնում է Variety-ն։
Առաջին ֆիլմին շրջանցելու համար այս անիմացիոն ֆիլմին անհրաժեշտ է եղել ընդամենը 12 օր։ Նշվում է, որ ֆիլմը միայն 226 մլն դոլար է վաստակել հայրենի հյուսիսամերիկյան տարածաշրջանում։
«Սարդ-մարդը․ Տիեզերքների սարդոստայնը» «Սարդ-մարդը. Տիեզերքների միջով» ֆիլմի շարունակությունն է, որը 2019 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի: Սյուժեն կենտրոնանում է դեռահասներ Մայլս Մորալեսի և Գվեն Սթեյսիի արկածների վրա, որոնք ստացել են գերունակություններ և ճանապարհորդում են մուլտիտիեզերքում՝ փորձելով փրկել այլ Սարդ-մարդկանց: Ֆիլմի տողությունը 2 ժամ 20 րոպե է, ինչը ռեկորդային է հոլիվուդյան անիմացիայի համար։ Ֆիլմի ռեժիսորներն են Խոակին Դուշ Սանտուշը, Քեմփ Փաուերսը և Ջասթին Թոմփսոնը։
Սագայի երրորդ և ենթադրաբար վերջին մասը կթողարկվի 2024 թվականի մարտի 29-ին: