Logo

Սանկտ Պետերբուրգում տնկել են «Փարաջանովի երազանքը» դեղձի ծառը (տեսանյութ)

22:42 / 02.04.2024Լուրեր
null

Սանկտ Պետերբուրգում հանդիսավոր արարողությամբ տնկել են Հայաստանից բերված «Փարաջանովի երազանքը» դեղձի ծառը: Ծառատունկը տեղի է ունեցել Гостиный двор-ում՝ նկարիչների, հյուրերի և փառատոնի մասնակիցների ներկայությամբ: 

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է հայ հռչակավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ, սցենարիստ, նկարիչ, բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Նրա հոբելյանը համընկնում է XX միջազգային «Զվարճալի փառատոնի» հոբելյանական տարեթվի հետ։ Այն սովորաբար տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում ապրիլի առաջին օրերին՝ «Միմիգրանտներ» թատրոնի ղեկավարությամբ։

fastnews-ads-banner