«Սահակյանց» ստուդիան Հայաստանի կառավարության 2024 թվակաի դեկտեմբերի 27-ի որոշմամբ դադարեցրել է գործունեությունը Վարդանանց 30 հասցեում: Տարածքը «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» հասարակական կազմակերպությանը անհատույց տրամադրվել էր դեռ 2014 թվականին։ «Միանշանակ, որոշումը կապված է ընդդիմադիր հայացքներիս հետ։ Այստեղ այլ պատճառ փնտրելն անիմաստ է, քանի որ բոլոր այն նպատակները, որին ծառայում էր այս տարածքը, կատարվում էին, ամեն տարի մենք հաշտվետվություն էինք հանձնում։ Ոչ ցանկություն ունեմ, ոչ ժամանակ պարզելու պաշտոնական պատճառները։ Եթե չեմ սխալվում, տարածքն անհատույց օգտագործման տրված էր 24 տարով, սակայն այս կառավարությունը որոշեց ժամանակից շուտ այլ նպատակով շահագործել տարածքը», - «Panorama.am»-ի հետ զրույցում ասել է Սահակյանցը։ Մուլտիպլիկատորի խոսքով՝ ստուդիան գործունեությունը կշարունակի այլ տարածքում։ Երեխաների և մեծահասակների դասընթացները պետք է վերսկսեին փետրվարին, սակայն անորոշ ժամանակով հետաձգել են: