140 տարվա շինարարական աշխատանքներից հետո Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա (Sagrada Família) տաճարի ևս երկու աշտարակների կառուցումը վերջապես ավարտին հասցվեց:
Մայր տաճարի շինարարությունը դեռ չի ավարտվել, բայց դա, հավանաբար, հեռու չէ, քանի որ այժմ ավարտվել է ևս երկու աշտարակի՝ ավետարանիչներ Ղուկասի և Մարկոսի աշտարակների շինարարական աշխատանքները։ Այս իրադարձության պատվին առաջին անգամ աշտարակների գագաթները լուսավորվել են, հայտնում է Սագրադա Ֆամիլիայի պաշտոնական կայքը։
Ընդհանուր առմամբ, վեց աշտարակներից երեքն արդեն կառուցված են: Աշտարակների ֆինանսավորման հիմնական աղբյուրը նվիրատվություններն ու տաճար մուտքի տոմսերն են:
Չնայած նրան, որ եկեղեցին դեռ գտնվում է կառուցման փուլում, այն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է։ 2010 թվականի նոյեմբերի 7-ին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը պաշտոնապես օծել է մայր տաճարը։