Ռոբերտ Փաթինսոնը ծնվել է 1986 թվականի մայիսի 13-ին Լոնդոնում: Դերասանական կարիերան սկսել է երիտասարդ տարիքից: Նախքան կինոներում հայտնվելը, նկարահանվել է տարբեր բեմադրություններում:
Մինչ դերասան դառնալը Ռոբերտ Փաթինսոնն ուզում էր երաժիշտ դառնալ։ Նվագում էր կիթառ և դաշնամուր: Նա մասնակցել է նույնիսկ մի քանի ֆիլմերի սաունդթրեքների ստեղծմանը։

Նա մեծ երաժշտասեր է: Մանկուց ոգեշնչվել է «Radiohead-ից»: Դերասանը բազմիցս վստահեցրել է, որ ինքը կայացած երգիչ է:
Փաթինսոնն աջ ձեռքին կիթառի դաջվածք ունի։ Աայն խորհրդանշում է դերասանի սերը երաժշտության հանդեպ:

Փաթինսոնի ամենաստացված և կարևոր կերպարներից էր Էդվարդ Կալենի դերը «Մթնշաղ» ֆիլմում։ Վամպիրական սիրավեպի շնորհիվ նա համաշխարհային ճանաչում ձեռք բերեց: Ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 3.3 միլիարդ դոլար։
Նախքան «Մթնշաղի» բումը, Փաթինսոնը նկարահանվել է «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» ֆիլմում: Մարմնավորել է Սեդրիկ Դիգորիին:

Փաթինսոնն արժանացել է բազմաթիվ մրցանակների: «Մթնշաղ» ֆիլմում «լավագույն համբույր» անվանակարգում ստացել է MTV-ի կինոմրցանակը: Արժանացել է նաև Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակին՝ «երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:
Բացի դերասանությունից, Ռոբերտ Փաթինսոնը զբաղվել է նաև մոդելային գործունեությամբ։ Նկարահանվել է «Dior Homme-ի» և «Burberry-ի» գովազդային արշավներում:
Նկարահանվել է «HAIM-ի» և «Death Grips-ի» տեսահոլովակներում։
Փաթինսոնը հետաքրքրված է նաև ռեժիսուրայով։ Հարցազրույցներինց մեկում նշել է, որ ցանկանում է ուսումնասիրել ֆիլմերի նկարահանման կուլիսային կողմերը և հույս ունի՝ ապագայում զբաղվել ռեժիսորական նախագծերով:
Բրիտանացի դերասանի սիրելի գեղարվեստական կերպարը Բեթմենն է։
Սիրելի հեղինակներն են Ֆյոդր Դոստոևսկին և Վլադիմիր Նաբոկովը։

Նա վարժ տիրապետում է անգլերենի և ֆրանսերենի։ Խոսում է նաև իտալերեն և գերմաներեն: Փաթինսոնի մայրը Ավստրալիայից է, հայրը՝ Անգլիայից: Մանկության մի մասն անցկացրել է Ֆրանսիայում, ինչը նպաստել է երկլեզվությանը։
Ռոբերտ Փաթինսոնը զբաղվում է նաև բարեգործությամբ: Նա աջակցում է «Stand Up To Cancer» և «PACT» ընկերություններին, որոնք բժշկական օգնություն են տրամադրում կարիքավոր երեխաներին: Նա հայտնի է նաև կենդանիների նկատմամբ մեծ սիրով: Ունի որդեգրած շներ:

2010 թվականին «Time» ամսագիրը Փաթինսոնին ճանաչել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ «Forbes»-ն էլ ներառել է նրան 100 աստղերի ցանկում։
Փաթինսոնը սպորտի, մասնավորապես՝ ֆուտբոլի սիրահար է: Արսենալի երկրպագու է:
Նրա հոբբին խոհանոցն է։ Ազատ ժամանակ սիրում է փորձարկել տարբեր բաղադրատոմսեր։


