Logo

Ռոբերտ Դե Նիրոն կնկարահանվի Netflix-ի քաղաքական թրիլլերում՝ մարմնավորելով նախկին նախագահի

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:33 / 01.12.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Օսկարակիր դերասան Ռոբերտ Դե Նիրոն կնկարահանվի Netflix-ի քաղաքական թրիլլերում՝ «Զրոյական օր»-ում («Zero Day»)՝ մարմնավորելով նախկին նախագահի, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Նախագծի հեղինակներն են Էրիկ Նյումանը և NBC News-ի նախագահ Նոա Օփենհայմը:

Սցենարի մանրամասները դեռ հայտնի չեն։ Սակայն աղբյուրները նշում են, որ նախագիծը քաղաքական թրիլլեր է. Դե Նիրոն կմարմնավորի նախկին նախագահի։

Netflix-ը չի մեկնաբանել տեղեկությունը։

fastnews-ads-banner