Logo

Ռուսո եղբայրները հայտնել են Ջեյմս Գանի հետ նոր «Բեթմենը» նկարահանելու պատրաստակամության մասին

18:09 / 18.04.2023Ռեժիսորներ
null

Ռեժիսոր եղբայրներ Ջո և Էնթոնի Ռուսոները Comicbook-ին ասել են, որ դեմ չեն աշխատել Ջեյմս Գանի հետ DC-ի նախագծերի շուրջ։

«Մենք սիրում ենք նրան մինչև մահ։ Մեզ դուր է գալիս այն ուղղությունը, որով նա պատրաստվում է փոխել այս աշխարհը: Գիտենք, որ նա այս հարցում հնարամիտ կլինի», - ասել է Էնթոնի Ռուսոն:

Եղբայրներն ասել են, որ պատրաստ են նկարահանել նոր «Բեթմենը» Գանի հետ միասին, քանի որ Բեթմենն ու Սարդ-մարդը կոմիքսների իրենց սիրելի հերոսներն են։ Եղբայրները նաև նշել են, որ իրենց հազվադեպ են հարցնում DC-ի սիրելի հերոսների մասին:

Ավելի վաղ DC Studios-ի գործադիր տնօրեն Ջեյմս Գանը հայտարարել էր, որ ապագայում կարող է թողարկվել նախագիծ, որում կներկայացվեն Marvel-ի և DC-ի հերոսները։ «Մոտ ապագայում ոչինչ մի սպասեք այս ճակատում: Մինչ այդ դեռ շատ տարիներ կան։ Կարծում եմ՝ նախ պետք է սահմանել, թե ինչ ենք անում DC-ում»,- ասել է նա:

Ռեժիսորը կատակել է, որ «Գալակտիկայի պահապաններից» Դրաքսը կարող է Բեթմենի հետ միասին հայտնվել նույն ֆիլմում։

«Գալակտիկայի պահապանների» 3-րդ մասի թողարկումից հետո Գանը կկենտրոնանա DC Studios-ում նախագծերի զարգացման վրա:

 

fastnews-ads-banner