Ռուսական «Мумий Тролль» երաժշտական խմբի բոլոր ելույթները Ռուսաստանի քաղաքներում չեղյալ են հայտարարվել, հայտնում է «7×7 — Горизонтальная Россия» թելեգրամյան ալիքը։
Երաժիշտները պետք է փետրվարի վերջին ելույթ ունենային Վորոնեժում, Կուրսկում, Օրյոլում, Պենզայում և երկրի այլ քաղաքներում։ Համերգների չեղարկման պատճառը չի նշվում։
2022 թվականի գարնանը «Мумий Тролль»-ը հայտարարել էր, որ իրենք ելույթ չեն ունենա Ռուսաստանում մինչև Ուկրաինայում «հատուկ գործողության» ավարտը։ Սակայն ավելի ուշ խումբը հայտարարեց Ռուսաստանի քաղաքներով հյուրախաղեր ունենալու մասին։