Logo

Ռինգո Սթարը վարակվել է կորոնավիրուսով

Հեղինակ
Աննա Անտոնյան
10:00 / 05.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

The Beatles լեգենդար խմբի նախկին թմբկահար Ռինգո Սթարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է Deadline-ը։

Երաժիշտը հանձնել է COVID-19 թեստը, որի արդյունքը դրական է եղել։ Տեղեկությունը Twitter-ում հաստատել են Canada Life Center մարզահամալիրի ներկայացուցիչները։ Հոկտեմբերի 4-ին արտիստի համերգը պետք է լիներ այնտեղ, որը չեղարկվել է հիվանդության պատճառով։

Ավելի վաղ թմբկահարը հայտարարել էր All-Starr Band-ի հետ համերգը հիվանդության պատճառով հետաձգելու մասին։ Համերգը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 2-ին Մինեսոտա նահանգի խաղատներից մեկում։

fastnews-ads-banner