Logo

Ռիհանան առաջին անգամ պատմել է նորածին որդու մասին

15:06 / 08.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Ռիհանա-2

Այս տարվա մայիսին Ռիհանան մայր դարձավ։ Երգչուհուն կարծես ոգեշնչել է նոր կարգավիճակը․ Ռիհանան պատրաստվում է հինգ տարվա դադարից հետո առաջին անգամ ելույթ ունենալ բեմում, ինչպես նաև թողարկել է «Սև հովազ․ Ընդմիշտ Վականդա» ֆիլմի սաունդթրեքը:

Խոսվում էր նաև փոփ աստղի սպասվող նոր ալբոմի մասին, սակայն երգչուհին հերքել է այդ լուրերը։

Երգչուհին զրուցել է People-ի լրագրողների հետ ու խոսել նորածին որդու մասին։

«Նա զվարճալի է, ուրախ և գեր», - պատմել է աստղը ծիծաղելով: «Նա հիասքանչ է։ Հիմա իսկապես գեղեցիկ փուլ է»,- հավելել է նա:

 

 

 

fastnews-ads-banner