Ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Թիմուր Բեքմամբեթովի «Բազելեվս» ընկերությունը սկսել է նոր՝ screenlife ձևաչափով ֆիլմի նախապատրաստական աշխատանքները։ Նախագիծը կոչվում է «Կարանտինի պատմությունը» և համակարգիչների էկրանների ու բջջային հեռախոսների շնորհիվ պատմելու է ինքնամեկուսացման մեջ գտնվող մարդկանց մասին։ Նախագիծը բացի screenlife ձևաչափից, որտեղ ամբողջ պատմությունը ներկայացվելու է էկրաններին, կլինի նաև ալմանախի տեսքով՝ այսինքն բաղկացած կլինի մի քանի կարճամետրաժներից, որոնք կստեղծեն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդիկ։
«Մարդկանց պատմությունները, որոնք պանդեմիկ վարակի պատճառով գտնվում են ամենամասշտաբային կարանտինի մեջ, կէկրանավորվեն բառի բուն իմաստով,- հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։ – “Tales from the Quarantine” նոր նախագիծը կպատկերի աշխարհը պանդեմիայի և հարկադրված ինքնամեկուսացման պայմաններում՝ screenlife ձևաչափով, իսկ պատմության գաղափարները կընտրվեն հայտարարված մրցույթի միջոցով»։
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես սովորական մարդիկ, այդպես էլ մասնագիտացված կինեմատոգրաֆիստները։

Ռեժիսոր և պրոդյուսեր Թիմուր Բեքմամբեթովը
«Երկրագնդի բնակչության կեսը հայտնվել է տնային ինքնամեկուսացման պայմաններում։ Մեր մրցույթը ֆիլմ նկարահանելու հնարավորություն է ոչ միայն ոլորտի մասնագետների, այլև պարզապես այն մարդկանց համար, որոնք անց են կացնում իրենց ամբողջ ժամանակը գաջեթների հետ,– ասել է Բեքմամբեթովը գալիք ալմանախի վերաբերյալ։ – Սա գլոբալ ազգային էպոս է՝ յուրահատուկ ժամանակաշրջանի մասին, որում հայտնվել ենք բոլորովս, և screenlife-ը միակ միջոցն է այն ներկայացնելու համար»։

Կադր Բեքմամբեթովի «Պրոֆիլ» ֆիլմից, որը Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի
Screenlife-ը էկրանի զավթման տեխնոլոգիա է, երբ պատմությունը ամբողջությամբ ներկայացվում է հեռախոսի էկրանին կամ համակարգչի մոնիտորի վրա։ Այդ կերպ հանդիսատեսը տեսնում է այն ամենը, ինչը գտնվում է գլխավոր հերոսի առջև՝ մկնիկի շարժումները, բացած հավելվածներն ու կայքերի էջերը։ Այստեղ կարևոր դեր է խաղում վեբ–տեսախցիկը, որը պատկերում է հերոսի խաղը և որոշ չափով «տեղադրում» հանդիսատեսին հերոսի կարգավիճակում։ Բեքմամբեթովը արդեն ստեղծել է screenlife ֆորմատի ֆիլմեր, դրանք են՝ «Պրոֆիլ»-ը, «Որոնում»-ը և «Հանել ընկերներից. դարքնեթ» նախագծերը։

