Ռուս ռեժիսոր Կարեն Գևորգյանը վիրավորվել է պատերազմի մասին իր նոր՝ «Վասիլի Տերկին» ֆիլմի նկարահանման վերջին օրը։ Այս մասին կինոռեժիսորը խոսել է «Shot Telegram»-ի հետ զրույցում։ «Պլատֆորմի մի կտոր ընկավ։ Մոտ 7 մարդ վայր ընկավ։ Ես էլ տեսախցիկի հետ ընկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսորը։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է։
«Վասիլի Տերկին» ֆիլմը նկարահանվում է Լենինգրադում։ «REN TV»-ի տվյալով՝ բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Երեքը ծանր վիճակում են։