Logo

Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմը ճանաչվել է «Մարդկության այս աշխարհը» կինոփառատոնի Միջազգային մրցույթի հաղթող

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:00 / 13.12.2022Դերասաններ
null

Ռեժիսոր Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմը ճանաչվել է Վիեննայի «Մարդկության այս աշխարհը» (This Human World) կինոփառատոնի Միջազգային մրցույթի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Պետական ֆինանսական աջակցություն ստացած այս ֆիլմը 5 կնոջ մասին է, որոնք 30 քառակուսի մետր տարածքում՝ թոնրատանը, լավաշ են թխում ու քննարկում կյանքն ու պատերազմը։

Ռեժիսորն է Իննա Մխիթարյանը, բեմադրող օպերատորը՝ Անդրանիկ Սահակյանը, հնչյունավորում՝ Գրասիելա Բառո, Արմեն Պապյան, մոնտաժը՝ Ժյուստին Իրիար, պրոդյուսերներ՝ Անժելա Ֆրանգյան, Տեֆան Ժուրդեն, Դը Գոլ Էյդ, արտադրությունը՝ ԴոԿինո, La Huit, Cined Productions:

Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են and տեքստ, որում ասվում է «TONRATUN a film by Inna Mkhitaryan producers cined production Anzhela Frangyan Stephane Jourd De Gauelle Eid Nこ CA dec monde B2B DOC D» նկարն է

 

fastnews-ads-banner