«Ոսկե գլոբուս» հիմնադրամը հայազգի պրոդյուսեր, լրագրող և հեռուստահաղորդավար Րաֆֆի Պողոսյանին ընտրել է իր տնօրենների խորհրդի նախագահ, հայտնել է նա իր սոցիալական էջերում.
«Պատիվ ունեմ հայտնելու, որ ընտրվել եմ «Ոսկե գլոբուս» հիմնադրամի նախագահ: Շնորհակալ եմ ինձ ցուցաբերված վստահության համար և անհամբեր սպասում եմ հիմնադրամին ծառայելուն, նրա առաքելությանը աջակցելուն և դրական ազդեցություն թողնելուն»,- գրել է նա:
«Ոսկե գլոբուս» հիմնադրամն առավելապես ճանաչված է մի շարք ոչ առևտրային կազմակերպություններին աջակցելու համար, ներառյալ կինոգործիչների համար կրթական ծրագրերը, ֆիլմերի վերականգնման նախագծերը, ինչպես նաև ամբողջ աշխարհում լրագրողների համար ֆինանսական օգնությունը, ռեսուրսներն ու ծառայությունները։
Պողոսյանը փորձառու և հմուտ արաբ պրոդյուսեր, լրագրող և հեռուստահաղորդավար է։ Նա ավելի քան տասը տարվա փորձ ունի լրատվամիջոցների ոլորտում և տիրապետում ու ղեկավարում է Հոլիվուդում գործող Boghos Entertainment-ը, որը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի հեռարձակման ոլորտին սպասարկող առաջատար լիարժեք արտադրական ընկերություն է։
Պողոսյանը նաև Դուբայում գործող «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության Հոլիվուդյան թղթակիցն է։



