Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը վերադարձել է Ֆրանսիայից և անակնկալ մատուցել մայրիկին՝ Լուիզա Գալստյանին: Րաֆֆին մեքենա է նվիրել մայրիկին՝ տեսանյութը հրապարակելով ինստագրամում։ «Երջանկացրեք ձեր մայրերին: Ինչ էլ անեմ քեզ համար՝ չեմ կարողանա փոխհատուցել այն ամենն, ինչ դու ես ինձ համար արել, մամ ջան: Բարով վայելես»,- գրել է նա: