Անի Քրիստիի դուստրը 1 տարեկան է: Այդ կապակցությամբ երգչուհին հրապարակել է իր և դստեր լուսանկարներն ու գրել. «Դու ինձ մոտ եկար 1 տարի առաջ և ամբողջովին փոխեցիր կյանքս: Քո ծնունդով ես նորից ծնվեցի։ Դու իմ կյանքը լցրեցիր ուրախությամբ, ջերմությամբ, խաղաղությամբ և նույնիսկ հաճելի անհանգստությամբ։ Ուրախ եմ ու հպարտ, որ քո մայրն եմ, իսկ դու իմ գեղեցիկ դուստրը»: