Logo

Քվենտին Տարանտինոն «Սպանել Բիլին» ֆիլմի երկրորդ մաս չի նկարահանի

14:14 / 04.07.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն ասել է, որ մտադիր չէ «Սպանել Բիլին» ֆիլմի երկրորդ մաս նկարահանել, մեջբերում է DeMorgen-ը:

«Ես դա չեմ հասկանում։ Իմ վերջին ֆիլմը կլինի կինոքննադատության մասին՝ տղամարդ քննադատի»,- ասել է Տարանտինոն։ Նա հերքել է լուրերն այն մասին, որ աշխատում է «Սպանել Բիլին» ֆիլմի շուրջ, քանի որ քննադատության մասին նախագծից հետո նա այլևս մտադիր չէ ֆիլմեր նկարահանել։

Խոսակցություններն այն մասին, որ ռեժիսորը կարող է մարտարվեստի մասին մեկ այլ ֆիլմ նկարահանել, առաջին անգամ հայտնվեցին 2022 թվականին: Տարանտինոն, ի սկզբանե չէր բացառել այլ նախագծի հնարավորությունը, նաև լուրեր էին տարածվել, որ դերերից մեկը կարող է խաղալ Ումա Թուրմանի դուստրը՝ Մայա Հոքը։ Այնուամենայնիվ, ռեժիսորը որոշել է չվերադառնալ «Սպանել Բիլին» ֆիլմին:

Քվենտին Տարանտինոն ենթադրում է, որ «Կինոքննադատ» ֆիլմի նկարահանումներն ավարտելուց հետո գրող կդառնա: Ռեժիսորը ասել է, որ չի նախատեսում ամբողջապես հեռանալ կինոարտադրությունից։ Ռեժիսորը չի բացառել հեռուստաշոու կամ կարճամետրաժ ֆիլմ նկարահանելու հնարավորությունը։ Տարանտինոյի կարծիքով՝ նա կարող է փորձել պիես բեմադրել  կամ գիրք գրել:

fastnews-ads-banner