Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն Jimmy Kimmel Live հեռուստաշոուի ժամանակ հրապարակել է 7 ֆիլմից կազմված ցանկ, որոնք նա համարում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերը։ Ռեժիսորի խոսքերը մեջբերում է Hypebeast-ը:
Ըստ Տարանտինոյի՝ երբևէ ստեղծված ամենակատարյալ ֆիլմը 1974 թվականի «The Texas Chainsaw Massacre»-ն է։ Այդ մասին նա գրում է իր նոր՝ «Կինեմատոգրաֆիկ շահարկումներ» գրքում։
Ջիմի Քիմելի խնդրանքին՝ թվարկել մյուս ֆիլմերը, Տարանտինոն պատասխանել է․
- «Jaws»,1985
- «The Exorcist»,1973
- «Annie Hall», 1977
- «Young Frankenstein», 1974
- «Back to the Future», 1985
Ռեժիսորը նաև ավելացրել է Սեմ Պեկինպայի 1959 թվականի «The Wild Bunch» վեսթեռնը, սակայն պարզաբանել է, որ այն տեխնիկական առումով «կատարյալ» ֆիլմ չէ, բայց այն «այնքան անհասանելի» է, որ չի կարելի անտեսել։