Քրիստինա Ագիլերան ներկայացել է նոր կերպարով՝ ռետրո ոճով: Վերջին ամիսներին երգչուհին բավական նիհարել է, և նոր ֆոտոշարքով, կարծես, ցուցադրել մարմնի փոփոխությունները: Նոր լուսանկարներում Ագիլերան կորսետով է և ծնկից բարձր սպիտակ կոշիկներով: «Վերադառնում եմ «Մեղքերի քաղաքի» բեմ։ Ժամանակն է, շուտով կհանդիպենք, Վեգաս», - լուսանկարներից կից գրել է «Գրեմմի»-ի հնգակի մրցանակակիրը:


