Քրիստինա Ագիլերայի՝ հոկտեմբերի 22-ին նախատեսված երևանյան մենահամերգը հետաձգվել է։ Այս մասին ասվում է «ՀԱՅԱ» փառատոնի ինստագրամյան էջում։
««ՀԱՅԱ» փառատոնը և սիրված երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշում կայացրին հետաձգել Քրիստինա Ագիլերայի մենահամերգը Երևանում։ Շուտով կհրապարակվի համերգի նոր ամսաթիվը։ Բոլոր գնված տոմսերն ուժի մեջ են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում Երևանում կկայանա Քրիստինա Ագիլերայի մենահամերգը։
Տոմսերի վաճառքը սկսվել էր օգոստոսի 29-ից:
Քրիստինա Ագիլերան վեցակի «Գրեմմի» մրցանակակիր է (այդ թվում՝ մեկ Լատինական)։ Երգչուհի, ումից ոգեշնչվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Կամիլա Կաբելլոն, Սեմ Սմիթը, Ալեսիա Կարան, Jessie J-ը, Դեմի Լովատոն, Արիանա Գրանդեն, այլք: