Logo

Քրիստինա Ագիլերան ներկայացել է երեկույթին նշանածի հետ

18:53 / 24.09.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Երգչուհի Քրիստինա Ագիլերան երկար ժամանակ անց առաջին անգամ հանրության առաջ է հայտնվել իր նշանածի՝ Մեթյու Ռաթլերի հետ։ Զույգը լուսանկարիչների համար կեցվածք է ընդունել երգչուհու առաջին ալբոմի թողարկման պատվին կազմակերպված երեկույթի ժամանակ:

Ի պատիվ 25 տարի առաջվա դեբյուտային ալբոմի՝ Քրիստինան որոշել է տոնակատարություն կազմակերպել Լոս Անջելեսում, որին հրավիրել է իր ընկերներին։ Միջոցառման համար նա ընտրել է ընձառյուծի պրինտով բոդի, ցանցավոր զուգագուլպա եւ սեւ մուշտակ։ Նա իր տեսքը համալրել է ադամանդե զարդերով:

Երեկույթին նկատել են նաև երգչուհու սիրելիին։ Նրանք միասին են արդեն 14 տարի։ Նրանք նույնիսկ նշանվել են 2014-ին, բայց այդպես էլ չեն ամուսնացել։ Մեթյուն ու Քրիստինան ունեն դուստր: Բացի այդ, Ագիլերան որդի ունի իր նախկին ամուսնու՝ Ջորդան Բրատմանից։

Հիշեցնենք, որ այժմ Քրիստինա Ագիլերան հաճախ է քննադատությունների արժանանում իր ծայրահեղ նիհարելու պատճառով։ Սկզբում երկրպագուները հաճոյախոսություններ էին անում երգչուհուն, քանի որ նա կարողացավ վերականգնել այն կազմվածքը, որն ուներ իր կարիերայի սկզբում։ Բայց հետո նրանք սկսեցին անհանգստանալ։ Բանն այն է, որ երգչուհին չի կարողանում կանգ առնել ու շարունակում է նիհարել։

fastnews-ads-banner