Logo

Քրիշտիանու Ռոնալդուն դստեր համար թեմատիկ ծննդյան երեկույթ է կազմակերպել

13:50 / 20.04.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Քրիշտիանու Ռոնալդուն իր դստեր՝ Բելլայի 4-ամյակին նվիրված K-pop թեմատիկայով երեկույթ է կազմակերպել, որը նվիրված էր կորեական Demon Hunters փոփ խմբին: Ֆուտբոլիստն ինստագրամյան իր էջում նկար է հրապարակել, որին կից հուզիչ գրառում է արել.

«Շնորհավոր ծնունդդ, իմ արքայադուստր! 4 տարի լի ուրախությամբ: Հայրիկը քեզ շատ է սիրում»,- գրել է նա:

Նա նաև ավելացրել է #AngelyBella հեշթեգը՝ ի հիշատակ աղջկա մահացած երկվորյակ եղբոր, որը մահացել է 2022 թվականին։ Այս ժեստը դարձել է գրառման ամենաէմոցիոնալ մանրամասներից մեկը։ 

fastnews-ads-banner