Logo

Քրիս Հեմսվորթն ավելի քիչ կնկարահանվի ֆիլմերում՝ Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգի պատճառով

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:42 / 04.04.2023Դերասաններ
Քրիս Հեմսվորթ

Դերասան Քրիս Հեմսվորթը հայտարարել է ֆիլմերում քիչ նկարահանվելու պատրաստակամության մասին՝ Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկի պատճառով, գրում է Page Six-ը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ դերասանն այժմ աշխատում է չորս նախագծում, այդ թվում՝ «Վրիժառուների» շարունակությունը․ Marvel Cinematic Universe-ում Հեմսվորթը խաղում է սուպերհերոսի՝ ամպրոպի աստված Թորի դերը։ Դերասանի շրջապատում աղբյուրը նշել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող նախագծերի ավարտից հետո Հեմսվորթն ավելի զգույշ կլինի ֆիլմերի ընտրության հարցում։ Ըստ աղբյուրի՝ աստղը համաձայնել է կրճատել հոլիվուդյան ֆիլմերի քանակը, որոնց նախատեսում էր մասնակցել։

Քրիս Հեմսվորթ-1

39-ամյա Հեմսվորթը դեռ չի պատրաստվում թոշակի անցնել, նա պարզապես ցանկանում է «դանդաղեցնել» իր աշխատանքային տեմպը: Այդկերպ Հեմսվորթն ավելի շատ ազատ ժամանակ կունենա անձնական գործերի համար։

fastnews-ads-banner