Logo

Քորթնի Լավը Կուրտ Քոբեյնին և Լանա Դել Ռեյին անվանել է միակ «իրական երաժշտական ​​հանճարները»

11:55 / 29.12.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Երգչուհի Քորթնի Լավն իր հանգուցյալ ամուսնուն՝ Nirvana խմբի մենակատար Կուրտ Քոբեյնին և Լանա Դել Ռեյին անվանել է միակ «իրական երաժշտական ​​հանճարները», որոնց նա երբևէ ճանաչել է, մեջբերում է NME-ն։

«Նա ունի այն ազնվությունը, որն ուներ Կուրտը: Միակ երկու հոգին, որոնց մասին կարող եմ դա ասել»,- ասել է երգչուհին Լանա Դել Ռեյի մասին։

Լավը նաև ասել է, որ թողարկման համար նոր ստեղծագործություններ է պատրաստում, բայց այն ռոք ալբոմ չի լինի։ «Մարդիկ այլևս ռոքով չեն տարվում»,- ասել է Քոբեյնի այրին։

 

fastnews-ads-banner