Քիմ Քարդաշյանը քույրերի՝ Քորթնիի ու Քլոեի հետ հանգստանում է Կարիբյան Թերքս և Քայքոս կղզում։ Երեխաները ևս ծնողների հետ են, քանի որ Միացյալ Նահանգների շատ դպրոցներ արձակուրդում են:



Քայլի Ջենները որոշել է փորձել ջրահարսի կերպարը։ Իսկ Քորթնին ծաղրել է այն միջադեպը, երբ Քիմը, իր 75,000 դոլար արժողությամբ ադամանդե ականջօղերը կորցրել էր օվկիանոսում: Ռեալիթի շոուի 44-ամյա աստղն ինստագրամում հրապարակել է լողափնյա լուսանկարներ գրելով. «Իմ ադամանդե ականջօղն անհետացել է օվկիանոսում»:






