Logo

Քիմ Քարդաշյանը պնդում է, որ 1969 թվականի լուսնի վրա վայրէջքը բեմադրված էր

11:26 / 31.10.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

45-ամյա մոդելը պնդել է, որ Բազ Օլդրինը և Նիլ Արմսթրոնգը վայրէջք չեն կատարել Լուսնի վրա: Քիմ Քարդաշյանը բացատրել է իր տեսակետը:

Ամերիկացի աստղը Բազ Օլդրինի և Նիլ Արմսթրոնգի 1969 թվականի «Ապոլոն 11»-ի լուսնի վրա վայրէջքը խաբեություն է անվանել։ Մոդելը այս պնդումը արել է օրերս հեռարձակված «Քարդաշյանների հետ միասին» հաղորդման մի դրվագում։ Քիմը փորձել է համոզել իր գործընկերուհի դերասանուհի Սառա Փոլսոնին, որ ամերիկացիները երբեք Լուսնի վրա վայրէջք չեն կատարել։

«Հիմա ես քեզ մեկ միլիոն հոդված եմ ուղարկում՝ թե՛ Բազ Օլդրինի, թե՛ ուրիշների հետ», - ասել է Քարդաշյանը Փոլսոնին և սկսեց տարբեր նյութեր ուղարկել։
 
Բազ Օլդրինը Լուսնի վրա վայրէջքի առաքելության ժամանակ, 1969 թվականի հուլիսին
Սոցիալական ցանցեր

Օպերատորը ցուցադրել է Բազ Օլդրինի տեսանյութը, որում նա խոստովանում է, որ իրականում Լուսնի վրա չի եղել։ «Սարսափելի պահ չկար, որովհետև դա տեղի չունեցավ։ Կարող էր սարսափելի լինել, բայց դա տեղի չունեցավ, որովհետև դա տեղի չունեցավ», - պատասխանել է Օլդրինը լրագրողի հարցին թռիչքի ամենասարսափելի մասի մասին։

Քիմը թվարկել է այն պատճառները, որոնք, իր կարծիքով, վկայում են խաբեության մասին։ «Ինչո՞ւ է Օլդրինն ասում, որ սա տեղի չի ունեցել։ Այնտեղ ձգողականություն չկա, ուրեմն ինչպե՞ս եք բացատրում դրոշի ծածանվելը։ Թանգարանում Լուսնի վրա նրանց կրած կոշիկների վրա պատկերված հետքերը տարբերվում են լուսանկարներից։ Եվ ինչո՞ւ լուսանկարներում աստղեր չկան», - հարցրել է սոցիալական ցանցերի աստղը։
fastnews-ads-banner