Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը կնկարահանվի «Ամերիկյան սարսափ պատմության» (American Horror Story) 12-րդ սեզոնում։ Նրա հետ միասին շարունակությունում կհայտնվի նաև սերիալի գլխավոր դերասանուհիներից մեկը՝ Էմմա Ռոբերթսը։
«Ամերիկյան սարսափ պատմության» նոր եթերաշրջանը կոչվելու է Delicate: Դրա սյուժեն հիմնված է հրատարակության պատրաստվող Delicate Condition գրքի վրա, որը պատմում է մի կնոջ մասին, որը համոզված է, որ ինչ-որ մեկը փորձում է կանխել իր երեխայի ծնունդը:
Հայտնի սերիալի 12-րդ եթերաշրջանը նախատեսվում է թողարկել 2023 թվականի ամռանը, սակայն ճշգրիտ ամսաթիվը դեռևս չի նշվում:
Համարվելով անթոլոգիա՝ յուրաքանչյուր եթերաշրջան ունի իր առանձին մինի-սերիաները։