Logo

Քիմ Քարդաշյանն ըներուհուն 100 հազար դոլար արժողությամբ շքեղ մեքենա է նվիրել (տեսանյութ)

17:18 / 21.12.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

ԱՄՆ-ի ամենահայտնի կանանցից մեկը՝ Քիմ Քարդաշյանը, մտերիմ ընկերոջը 100 հազար դոլար արժողությամբ մեքենա է նվիրել։

Քիմը զարմացրել է իր լավագույն ընկեր Թրեյսի Ռոմուլուսին՝ ծննդյան օրվա կապակցությամբ նրան նվիրելով 100.000 դոլար արժողությամբ սև Tesla Cybertruck, հայտնում է Daily Mail-ը ։

44-ամյա աստղը նաև կադրեր է տարածել, որտեղ երևում է անակնկալի պահը։ Քիմը կայանել է մեքենան, որը զարդարել է կարմիր ժապավենով իր Կալաբասաս առանձնատան մուտքի մոտ և առաջնորդել Ռոմուլուսին դեպի մեքենան:

Թրեյսի Ռոմուլուսը ոչ միայն Քիմի մտերիմ ընկերն է, այլ նաև նրա գործընկերը։ 2017 թվականից նա SKIMS-ի հաղորդակցության գծով գործադիր փոխնախագահն է։

Քիմ Քարդաշյանը Tesla-ի արտադրանքի մեծ երկրպագու է։ Նա ունի երկու Tesla Cybertrucks, մեկը՝ մոխրագույն, իսկ մեկը՝ անփայլ սև: Եվ վերջերս նա պարծեցել է 30,000 դոլար արժողությամբ Տեսլա ռոբոտով: 

 

fastnews-ads-banner