Logo

Քիմ Քարդաշյանն ու Քրիս Ջենները մասնակցել են «Ավրորա»-ի երեկոյին

14:44 / 16.06.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպված հատուկ ընթրիքը, որի հյուրերի թվում են եղել նաև Քիմ Քարդաշյանն ու նրա մայրը՝ Քրիս Ջենները: Երեկոն նվիրված էր աշխարհում մարդասիրական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ու մարդասիրական նախաձեռնությունների աջակցմանը.

«Սրտանց շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր միացան մեզ Լոս Անջելեսում անցկացված հատուկ երեկոյին՝ ի աջակցություն «Ավրորա»-ի։ Երեկոյի հատուկ հյուրն էր  «Ավրորա»-ի դափնեկիր, LEARN Afghan կազմակերպության հիմնադիր Փաշտանա Դուրանին, ով խոսեց իր ջանքերի մասին, որ չնայած առկա լուրջ խոչընդոտներին՝ աֆղան աղջիկներն ու երիտասարդ կանայք կարողանան շարունակել կրթություն ստանալ։ Մենք երախտապարտ ենք մեր աջակիցների համայնքին, որի շնորհիվ հնարավոր է շարունակել աջակցել և արժևորել աշխարհի տարբեր անկյուններում գործող խիզախ մարդասիրական գործիչներին»,- նշված է «Ավրորա»-ի հայտարարության մեջ։

Դուրանին շնորհակալություն է հայտնել «Ավրորա»-ին՝ հրաշալի երեկոյի համար.

«Մեծ պատիվ էր կիսվել LEARN-ի աշխատանքով, հանդիպել բարեգործությամբ զբաղվող նվիրյալ մարդկանց ու նրանց հետ ոգեշնչող զրույցներ ունենալ: Հնարավորություն ունեցա հանդիպել Քարիմ Աբդուլին, Քիմ Քարդաշյանին, Քրիս Ջեններին»:

 

 

fastnews-ads-banner