Ռեալիթի աստղը գիտի՝ ինչպես գովազդային արշավը վերածել միջոցառման։ Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր ապրանքանիշի նոր հավաքածուն։

Ուեսթից ամուսնալուծվելուց հետո նորաձևության ասպարեզ վերադառնալով՝ Քիմը ձգտում է վերականգնել իր կարգավիճակը։ Ըստ ԶԼՄ-ների՝ ռեփերի հետ հարաբերությունները խզելուց հետո նա խուճապի նոպաներ է ապրել։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Քիմը հայտնվում է Բիանկային կրկնօրինակելու մեղադրանքների կենտրոնում։
Ի դեպ, մի շարք աղաղակող ելույթներից հետո Սենսորին սկսել է ավելի համեստ հագնվել, հատկապես Ուեսթի և Քարդաշյանի երեխաների ներկայությամբ։ Աղբյուրները պնդում են, որ դա պատահական չէ. իբր Քիմը պահանջել է, որ ռեփերի նոր կինը չներկայանա իր երեխաների կողքին բացահայտ հանդերձանքով։
Հիեշեցնենք, որ սադրիչ զույգը ցնցել է բոլորին Grammy 2025 մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա։ Բիանկայի առանց ներքնազգեստի ամբողջովին թափանցիկ զգեստով հայտնվելը ստվերել է երաժշտական մրցանակաբաշխության մյուս բոլոր իրադարձությունները։ Իրենց անպարկեշտ արտաքինի համար նրան և Քանյեին ոստիկաններն ուղեկցել են միջոցառումից: