Սոֆի Մխեանը ներկայացրել է նոր երգ և տեսահոլովակ։ Այն կոչվում է «Քեզ սիրում եմ, պապ»։ Խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է։ Երաժշտությունը գրել է Գուրո Գասպարյանը։ Գործիքավորումը կատարել է Բրդեն։ Տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է։ Ի դեմս այլոց՝ հոլովակում նկարահանվել են Ավետ Բարսեղյանն ու դուստրը, ինչպես նաև երգչուհու հայրը։ Այս երգով Սոֆին շնորհավորել է հայրիկի տարեդարձը։ «Շնորհավո՜ր ծնունդդ, պա՜պ։ Կուզեմ՝ աշխարհի բոլոր հայրերն իրենց երեխաների՝ հատկապես դստրերի կյանքում, լինեն շատ ու միշտ։ Դարձե՛ք ձեր աղջիկների մանկության գլխավոր հերոսն ու ձեռքը բռնած ուղեկցե՛ք նրանց ամբողջ կյանքում։ Պապ ջան, եղի՛ր առողջ ու մեր կողքին։ Սիրում եմ քեզ շատ ու աշխարհը չափում քեզնով։ Ու թող այս երգն ինքնատիպ շնորհակալության ձև դառնա բոլոր հայրիկներին իրենց դստրերից: Այս երգն ու տեսահոլովակը շատ երկար և խոր պատմություն ունի։ Հայրիկի ու աղջկա կապը տիեզերական է և անվերջանալի։ Պահեք ու փայփայեք ձեր ծնողներին: Աստված պահապան և բարի ընթացք, իսկ ես՝ ամենաերջանիկն եմ, որ հենց դու ես իմ պապան», - գրել է Սոֆին։