Մայիսի 28-ին ծննդյան 56-ամյակն է տոնել Քայլի Մինոուգը: Ավստրալիայի ամենահաջողակ աստղը հրապարակել է ոճային ֆոտոշարքից մի քանի լուսանկար: «Գրեմիի» կրկնակի դափնեկիրը լուսանկարներում սև մինի զգեստով է՝ վրան շերտավոր կտոր: Կերպարն ամբողջացնում են սպիտակ ոսկե և ադամանդե զարդերը:
«Can't Get You Out of My Head» հիթի կատարողը ցուցադրել է նաև մանկության լուսանկարները՝ կից գրելով. «Իմ ծննդյան օրն է: Շնորհակալություն մայրիկին և հայրիկին: Դուք լավագույնն եք: Շնորհակալություն եղբորս և քրոջս: Դուք նույնպես լավագույնն եք: Շնորհակալ եմ նաև աշխարհի բոլոր հրաշալի հաղորդագրությունների համար: Ես ձեզ շատ եմ սիրում»:
Մինոուգի համար 2024-ը բեկումնային էր: «Padam Padam» հիթը նրան հսկայական հաջողություն բերեց: Վերջերս էլ երգչուհին թողարկեց իր 16-րդ ալբոմը՝ «Tension»-ը: